Ադրբեջանի հատուկ ծառայությունները «SMS» հաղորդագրությունների միջոցով փորձում են խուճապ տարածել
![](https://www.araratnews.am/admin/images/1695155623.jpg)
Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, հետամուտ լինելով օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթների և լիազորությունների իրականացմանը, իրազեկում է, որ Ադրբեջանի հատուկ ծառայությունները ԱՀ պաշտոնատար անձանց անունից «SMS» հաղորդագրություններ են ուղարկում քաղաքացիներին։
Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը կոչ է անում նման հաղորդագրություններ ստանալու դեպքում չպատասխանել և խուճապի չմատնվել։
Կասկածելի բնույթի հաղորդագրություններ, զանգեր ստանալու դեպքում անհապաղ դիմեք ԱՀ ազգային անվտանգության ծառայությանը կամ զանգահարեք թեժ գծի հեռախոսահամարներին՝ 047-94-41-26 և 41-26:
©Արցախի ԱԱԾ
20 Սեպտեմբեր, 2023 00:33
312
Ավարտական փուլում են Կարենիս - Չարենցավան ճանապարհի մի հատվածի հիմնանորոգման աշխատանքները
27 Հուլիս, 2024 10:04
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
27 Հուլիս, 2024 10:03
Երբ և որ ժամին դիտել հայ մարզիկների ելույթները Օլիմպիական խաղերում
27 Հուլիս, 2024 00:11