Եվլախում ավարտվել է Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը

Եվլախում ավարտվել է Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը: ԼՂ-ի պատվիրակության կազմում են եղել ԱԽ քարտուղարի պաշտոնակատար Սերգեյ Մարտիրոսյանը և «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Մելքումյանը։ Ադրբեջանական կողմը ներկայացրել է պատգամավոր Ռամին Մամեդովը, որին Իլհամ Ալիևը նշանակել է Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության հետ շփումների պատասխանատու։
Պատվիրակության կազմում են եղել նաև Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցչի տեղակալ Բաշիր Հաջիևը և հատուկ ներկայացուցչության աշխատակից Իլկին Սուլթանովը։ ԼՂ-ի պատվիրակությունը Եվլախ է հասել Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի ուղեկցությամբ և բանակցությունների ընթացքում ևս զորակազմից ներկայացուցիչ է եղել:
21 Սեպտեմբեր, 2023 13:39
521
Եվլախում հանդիպումից հետո Արցախի ներկայացուցիչն ասել է, որ Բաքվի հետ վերջնական պայմանավորվածություն չկա
21 Սեպտեմբեր, 2023 14:30
Եվլախում մեկնարկել է ԼՂ և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը
21 Սեպտեմբեր, 2023 12:06
Տեղի կունենա Ադրբեջանի և ԼՂ պատվիրակությունների հանդիպումը․ պատվիրակությունը մեկնել է Եվլախ
21 Սեպտեմբեր, 2023 10:02