Լեռնային Ղարաբաղի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը X-ի (նախկին Twitter) իր միկրոբլոգում գրառում է կատարել.

«Մարդիկ հուսահատ փնտրում են միմյանց, զանգահարում են ՄԻՊ գրասենյակ՝ իրենց հարազատների մասին գոնե ինչ-որ նորություն իմանալու համար։

Ստեփանակերտի բոլոր փողոցները լեփ-լեցուն են տեղահանված, քաղցած, վախեցած և անորոշության մեջ գտնվող մարդկանցով»,- գրել է Ստեփանյանը:

642