
Որոշակի հույսեր կան հումանիտար իրադրության բարելավման վերաբերյալ, չի բացառվում, որ այսօր հումանիտար աջակցության ավելի մեծ խմբաքանակներ մտնեն ԼՂ։ Այս մասին այսօր կառավարության հերթական նիստին, օրակարգին անցնելուց առաջ, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ուզում եմ պարզաբանել մեր դիրքորոշումը՝ կապված ԼՂ մեր հայրենակիցների ՀՀ հնարավոր տեղափոխման հետ, մենք գնահատում ենք, որ սա տեղի կունենա և կարող է տեղի ունենալ այն պայմաններում, երբ արձանագրվի մեր հայրենակիցների ԼՂ–ում մնալու անհնարինությունը, այս իրավիճակը շարունակվի։ Այսինքն՝ մենք գնահատում ենք, որ այս պահին անհնարինությունը կա»,– ասաց նա և նշեց, որ հանձնարարական է տվել գնահատելու, թե ինչ հոսք է լինելու և ինչպես են աջակցելու։ Նա ասաց, որ ավելի քան 40 հազար տեղ պատրաստվել է և սա համաձայնեցված է ԼՂ գործընկերների հետ։
«Մեր պլան Ա-ն ԼՂ–ն հայաթափելը չէ»,– ասաց նա և նշեց, որ մեր գործողություներում ամեն ինչ պետք է անենք, որ այդ հայրենակիցները իրենց տներում առանց վախի արժանապատիվ ապրելու հանարվորություն ունենան և ՄԱԿ–ում երեկվա քննարկումը հիմնական շեշտադրումը, որի շուրջ գործնականում կար կոնսեսուս սրա մասին էր։