482 մլն 600 հազար դրամ կուղղվի ԿԳՄՍ նախարարության կապիտալ ծրագրերին երեք հիմնական ուղղություններով
482 մլն 600 հազար դրամ կուղղվի ԿԳՄՍ նախարարության կապիտալ ծրագրերին երեք հիմնական ուղղություններով: Այդ մասին նախագիծը Կառավարության՝ սեպտեմբերի 22-ի նիստին ներկայացրեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
Որոշման նախագծով նախատեսվում է ապահովել մի շարք կրթական, մշակութային և մարզական հաստատությունների շինարարական աշխատանքների կատարումը և դրանց համար անհրաժեշտ նախագծումը, ինչպես նաև գույքային հագեցվածության բարելավումը:
Նախարարը տեղեկացրեց, որ այս որոշմամբ համապատասխան միջոցներ կհատկացվեն Վայոց Ձորի մարզի Եգեգիս համայնքի Շատին բնակավայրում մանկապարտեզ ունենալու համար:
«Տարիներ շարունակ այս խնդիրը կար, և հիմա կունենանք 250 տեղանոց մանկապարտեզի հնարավորություն: Երկար ժամանակ հողահատկացման խնդիր կար. դա վերջապես կարգավորված է»,- ասաց նախարարը:
22 Սեպտեմբեր, 2023 16:04
524
ԿԳՄՍՆ-ում քննարկվել են բարձրագույն կրթության ոլորտին առնչվող մի շարք հարցեր
26 Հոկտեմբեր, 2026 12:30
COP17-ի «Կանաչ գոտում» ԿԳՄՍ նախարարությունը ներկայանում է առանձին տաղավարով
24 Հոկտեմբեր, 2026 11:14
ԿԳՄՍՆ-ն հայտարարում է ՀՀ 2028 թվականի երիտասարդական մայրաքաղաքի և գնահատող փորձագետների ընտրության մրցույթ
23 Հոկտեմբեր, 2026 23:41