Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում այսօր տեղի է ունեցել հերթական գործակարգավարական խորհրդակցությունը, որը վարել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից։

Խորհրդակցությանը մասնակցել են նախարարի տեղակալները, գլխավոր քարտուղարը, գլխավոր քարտուղարի տեղակալը, նախարարի խորհրդականները, նախարարության ենթակա մարմինների ղեկավարները, ինչպես նաև հիմնական և աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները։

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նախարարության գործունեության ընթացիկ հարցերը, իրականացվող ծրագրերի ընթացքը և առաջիկա անելիքները։

Անդրադարձ է կատարվել ուսումնական հաստատությունների ջեռուցման ապահովման հարցերին։ Նախարարը կարևորել է անհրաժեշտ աշխատանքների ժամանակին իրականացումը՝ ընդգծելով ուսումնական հաստատություններում կրթական գործընթացի անխափան կազմակերպման համար պատշաճ պայմանների ապահովման անհրաժեշտությունը։

Քննարկվել են նաև կապիտալ ծախսերի կատարողականին առնչվող հարցեր։ Ժաննա Անդրեասյանը հանձնարարել է հետևողական լինել իրականացվող աշխատանքների ընթացքի և սահմանված ժամկետների պահպանման նկատմամբ՝ անհրաժեշտության դեպքում կազմակերպելով մշտադիտարկման այցեր։

Նախարարն անդրադարձել է նաև շրջանառության մեջ գտնվող իրավական ակտերի նախագծերի ընթացքին։ Կարևորվել է մինչև տարեվերջ նախատեսվող բյուջետային վերաբաշխումների և համապատասխան որոշումների նախագծերի սեղմ ժամկետներում շրջանառության ապահովումը։

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են բարձրագույն կրթության ոլորտին առնչվող մի շարք հարցեր։ Մասնավորապես՝ անդրադարձ է կատարվել բուհերի ընդունելության քննությունների ցանկի հաստատման որոշման նախագծին։

Անդրադարձ է կատարվել նաև կամավոր ատեստավորման գործընթացի կազմակերպչական հարցերին. նախարարը կարևորել է գործընթացի պատշաճ կազմակերպումը։

Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել նաև նախատեսվող միջոցառումների կազմակերպմանը, դրանց վերաբերյալ պատշաճ իրազեկման ապահովմանը և առաջիկա աշխատանքների համակարգմանը։

76