Լեռնային Ղարաբաղից Հայաստան մուտք է գործել 377 բռնի տեղահանված քաղաքացի

Լեռնային Ղարաբաղից Հայաստան սեպտեմբերի 24-ի ժամը 18:00-ի դրությամբ մուտք է գործել 377 բռնի տեղահանված քաղաքացի։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ Կառավարությունից՝ մանրամասնելով, որ նրանցից 216-ի վերաբերյալ հաշվառման տվյալներն ամփոփված են, իսկ 161-ի կարիքները շարունակում են նույնականացվել:
Ըստ աղբյուրի՝ 216 հաշվառվածներից 118-ը ցանկացել են մեկնել իրենց կողմից որոշված կեցության վայրեր, իսկ 98-ը ներկայումս ապահովվում են կառավարության հատկացրած կեցավայրով:
Նշվում է, որ աջակցության կարիքների նպատակով հաշվառումը շարունակվում է։
24 Սեպտեմբեր, 2023 23:35
573
ՀՀ ԱԳ փոխնախարարն ու ՄԱԿ պաշտոնյան անդրադարձել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների կարիքների հասցեագրման հարցերին
02 Մայիս, 2025 19:36
Մեկնարկել է ԼՂ-ից բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքների լրացուցիչ հրատապ աջակցության ծրագիրը
22 Ապրիլ, 2025 20:12
Ընդդիմությունը որպես «մսացու» օգտագործում է Ղարաբաղից բռնի տեղահանվածներին․ Չախոյան
29 Մարտ, 2025 18:36