Հայաստանի և Հնդկաստանի ԱԳ նախարարները քննարկել են Հարավային Կովկասում անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցեր

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 24-ին Նյու Յորքում հանդիպում է ունեցել Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ։
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունից, քննարկվել են Հարավային Կովկասում անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցեր։
Արարատ Միրզոյանը շեշտել է, որ Ադրբեջանի շարունակական ագրեսիան, սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ լայնածավալ ռազմական հարձակումը, որին նախորդել էր Լաչինի միջանցքի 9-ամսյա արգելափակումն ու ԼՂ լիակատար շրջափակումը, ընդգծեցին միջազգային գործընկերների կողմից կոնկրետ գործողությունների կարևորությունը։
Ընդգծվել է տարածաշրջանն ապակայունացնելուն ուղղված քայլերի զսպման անհրաժեշտությունը։
Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Հնդկաստանի միջև երկկողմ օրակարգին:
25 Սեպտեմբեր, 2023 15:28
413
«Յուքոմ», «Սպայկա», «Մեծ անիվ». Սերժ Սարգսյանի փեսա Միշիկի թալանից նոր բացահայտումներ
09 Մայիս, 2025 14:04
Գևորգ Պապոյանն այցելել է կարկուտից տուժած մարզեր, ծանոթացել բնակիչների կրած վնասներին
09 Մայիս, 2025 13:56
Արայիկ Հարությունյանը պարգևատրել է պատանիների ծանրամարտի աշխարհի առաջնության մեդալակիրներին
09 Մայիս, 2025 13:55