Դուք ճանաչում եք մեկ մարդու, ով լավ է զգում կամ միջին կարգի է զգո՞ւմ: Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց  ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը՝ անդրադառնալով Արցախում տիրող վիճակին:

Նա ուշադրություն հրավիրեց, թե ովքեր էին որոշումներ կայացնում վերջին իրադարձությունների ժամանակ: «Կարծում եմ, որ եթե հետևեք և  կառավարության անդամների պարզաբանումները լսեք՝ ովքեր նման հարցերով մեկնաբանություն անելու իրավասություն ունեն, կտեսնեք ովքեր են որոշումներ կայացնողը»,-ասաց նա և չցանկացավ անուններ նշել:

Ռուստամ Բադասյանը նշեց, թե բոլոր այն արցախցիները, որոնք ցանկություն են հայտնելու տեղափոխվել Հայաստան, կառավարությունը կապահովի նրանց համար պատշաճ պայմաններ։ «Բոլոր պայմաններով ապահովելու ենք և այդ գործընթացը կարծես թե արդեն սկսվել է»,- հավելեց նա:

341