
Անկարան Մոսկվայի հետ դեռ չի քննարկել Պուտինի, Էրդողանի, Ալիևի և Փաշինյանի հանդիպման առաջարկը, սակայն կան ծրագրեր: Այս մասին ՌԻԱ «Նովոստի»-ին հայտնել է Անկարայում դիվանագիտական աղբյուրը։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը վերջերս առաջարկել էր Արցախի հարցով Թուրքիայի, Ռուսաստանի, Ադրբեջանի ու Հայաստանի առաջնորդների քառակողմ հանդիպում անցկացնել։
«Այդպիսի առաջարկ արել ենք։ Այսինքն՝ ես, Պուտինը, Իլհամ Ալիևը և Փաշինյանը։ Ես ասել եմ՝ եկեք հանդիպենք, միասին քննարկենք քայլերը, որ պետք է կատարվեն։ Տվյալ պահին այս առաջարկին ո՛չ բացասական, ո՛չ դրական պատասխաններ չենք ստացել», - ասել էր Էրդողանը։
Նրա խոսքով՝ քառակողն հանդիպման նախաձեռնության նպատակն է, որ բանակցությունները վարեն հենց այն երկրների առաջնորդները, որոնք առնչություն ունեն խնդրին, այլ ոչ թե Արցախի թեմայի հետ կապ չունեցող կողմերը։