Չի կարելի մեղադրել ռուս խաղաղապահներին Լեռնային Ղարաբաղում հակամարտության ընթացքում և դրա ավարտից հետո իրենց գործողությունների համար, իսկ նրանց հասցեին հնչող բոլոր կշտամբանքները անհիմն են։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Մենք համաձայն չենք պատասխանատվությունը բարդելու ռուսական կողմի և մեր խաղաղապահների վրա, որոնք իրական հերոսություն են ցուցաբերել և կատարել են իրենց գործառույթները։ Անհնար է մեղադրել խաղաղապահներին ինչ-որ սխալ բան անելու համար»,- ասել է Դմիտրի Պեսկովը։ 

Միաժամանակ մամուլի քարտուղարը նշել է, որ Հայաստանը, չնայած իր վարչապետի նման հայտարարություններին, մնում է Ռուսաստանի դաշնակիցը։ «Նրանք մեզ հարազատ մարդիկ են։ Մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան Հայաստանում։ Մենք շարունակելու ենք կատարել մեր գործառույթները, մեր երկխոսությունը Փաշինյանի հետ. մենք կշարունակենք աշխատել՝ հարգելու Ղարաբաղի բնակիչների բոլոր իրավունքները»,- եզրափակել է Պեսկովը։

432