Իսրայելի վարչապետը հայտարարել է «Երկաթե թրեր» գործողության առաջին փուլի ավարտի մասին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է «Երկաթե թրեր» գործողության առաջին փուլի ավարտի մասին՝ ի պատասխան Գազայի հատվածից հարձակման և հակառակորդի ուժերի մեծ մասի ոչնչացման:
«Առաջին փուլն ավարտվում է այս ժամերին մեր տարածք ներթափանցած հակառակորդի ուժերի ճնշող մեծամասնության ոչնչացմամբ»,- գրել է Նեթանյահուն X-ի (նախկին Twitter) իր միկրոբլոգում:
Նա նաև հայտարարել է հարձակման մասին, որը շարունակվելու է «առանց դադարի», մինչև իսրայելական ուժերը հասնեն իրենց առջև դրված նպատակներին:
Ավելի վաղ հայտնել էինք՝ Իսրայելի բանակը պաշտոնապես հայտարարել է Գազայի հատվածում «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին:
08 Հոկտեմբեր, 2023 14:41
731
Իսրայելը կհարվածի Թեհրանում գտնվող «շատ կարևոր» թիրախներին
17 Հունիս, 2025 17:33
Պատերազմի հետ կապված ռիսկերն այսօր մինիմալ են. Ալեն Սիմոնյանը՝ Իրան-Իսրայել բախման մասին
17 Հունիս, 2025 15:58
Իսրայելը սպանել է Իրանի ԶՈՒ նորանշանակ շտաբի պետին
17 Հունիս, 2025 10:40
Ձնագնդին դիպել է մի աղջկա. նրա մայրը և քույրը գնացել են հարվածող երեխայի տուն, ծեծել, երկաթե ձողով խփել գլխին
24 Փետրվար, 2025 21:04
ՆԱՏՕ-ն զորավարծություններ կանցկացնի Բելառուսի սահմանի հարակից տարածքում
12 Հոկտեմբեր, 2021 22:01
Իսրայելը պատասխան հարված է հասցրել «ՀԱՄԱՍ»-ին
13 Սեպտեմբեր, 2021 16:10