Հայաստանի շախմատի կանանց և տղամարդկանց թիմերը շարունակում են ելույթները Եվրոպայի թիմային առաջնությունում:

Մրցաշարի 7-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց ընտրանու մրցակիցը Հունգարիան էր: Հայաստանի թիմն առավելության հասավ 1,6-2,5 հաշվով:Հավաքականի կազմում հաղթանակ տոնեցին Հրանտ Մելքումյանը և Սամվել Տեր-Սահակյանը:Պարտություն կրեց Շանթ Սարգսյանը, իսկ Գաբրիել Սարգսյանը կիսեց միավորը:

Կանանց ընտրանին մրցում էր Էստոնիայի հետ և հաղթանակ տոնեց 2,5-1,5 հաշվով: Հայաստանի թիմի կազմում հաղթանակ տոնեցին Էլինա Դանիելյանը, Մարիա Գևորգյանը: Պարտվեց Լիլիթ Մկրտչյանը, իր պարտիան ոչ-ոքի ավարտեց Մարիամ Մկրտչյանը:

Հայաստանի տղամարդկանց հավաքականը այժմ գտնվում է 5-րդ հորիզոնականում, իսկ կանանցը՝ 8-րդ:
 Նախավերջին՝ 8-րդ խաղափուլում Հայաստանի տղամարդկանց թիմը կմրցի Հունաստանի թիմի հետ, իսկ կանանց թիմը՝ Վրաստանի թիմի հետ:

Շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունը տեղի է ունենում նոյեմբերի 11-20-ը՝ Մոնտենեգրոյի Բուդվա քաղաքում: Մրցաշարը բաղկացած է 9 տուրից: Տղամարդկանց մրցաշարին մասնակցում է 38, իսկ կանանց մրցաշարին՝ 32 թիմ:

845