Արմեն Գրիգորյանը ԵՄ դեսպաններին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Նոյեմբերի 22-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Հայաստանում հավատարմագրված ԵՄ ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ դեսպանների, ԵՄ պատվիրակության ղեկավարի հետ:
Կողմերն անդրադարձ են կատարել տարածաշրջանային անվտանգային վերջին զարգացումներին: ՀՀ ԱԽ քարտուղարը ներկայացրել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային ընթացքը և խաղաղ կարգավորման հնարավորությունները: Ա. Գրիգորյանը դեսպաններին նաև ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը:
Հանդիպմանը քննարկվել են ՀՀ-ԵՄ երկկողմ համագործակցության զարգացմանը, անվտանգության ոլորտում համագործակցության ընդլայնմանն ու ամրապնդմանը՝ Խաղաղության եվրոպական հիմնադրամի շրջանակներում, առնչվող հարցեր: Անդրադարձ է կատարվել նաև ՀՀ տնտեսության զանազանեցմանը:
22 Նոյեմբեր, 2023 22:39
608
Բաքվի հետ բանակցությունները Խաղաղության համաձայնագրի ստորագրման շուրջ են․ տեքստը համաձայնեցված է․ Արմեն Գրիգորյան
09 Մայիս, 2025 10:05
Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Հնդկաստան
08 Մայիս, 2025 15:22
Եթե քնելուց 30 րոպե առաջ սահմանափակեք բջջային հեռախոսի օգտագործումը, ապա էականորեն կբարելավեք քնի որակը և աշխատանքային հիշողությունը․ Արմեն Մուրադյան
06 Մայիս, 2025 22:10
Հիբրիդային պատերազմի մասին խոսակցությունները նոր չեն, դրա մասին խոսվում է 2018-ից. Գրիգորյան
09 Մայիս, 2025 12:04
Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Հնդկաստան
08 Մայիս, 2025 15:22
Մհեր Գրիգորյանը և Իրինա Սեյլանյանը մտքեր են փոխանակել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի իրականացրած նախաձեռնությունների և անելիքների շուրջ
06 Մայիս, 2025 17:10