Արթուր Դավթյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ

«Այսօր ավարտվեց իմ պաշտոնավարումը՝ որպես Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ։ ԵՇՖ հերթական համաժողովում 31 կողմ ձայնով ֆեդերացիայի նոր նախագահ միաձայն ընտրվեց Արթուր Դավթյանը, որին մեծ հաջողություններ եմ մաղթում այս կարևոր գործում։
Ավելի ուշ կներկայացնեմ 4-ամյա իմ պաշտոնավարման ընթացքում Երևանի շախմատի ֆեդերացիայի գործունեության և գրանցած արդյունքների, նվաճումների վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն»,- այս մասին ասվում է ԵՇՖ-ի արդեն նախկին նախագահ Մխիթար Հայրապետյանի «ֆեյսբուքի» էջում արված գրառման մեջ։
24 Նոյեմբեր, 2023 18:54
916
Շախմատիստ Վաչե Հովակիմյանը՝ Հայաստանի մինչև 16 տարեկան պատանիների չեմպիոն
24 Ապրիլ, 2025 12:46
Հայ շախմատիստուհիների արդյունքները՝ Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում
09 Ապրիլ, 2025 10:25
ՖԻԴԵ-ն միջազգային վարպետի կոչում է շնորհել Էրիկ Հակոբյանին, Ալեքս Սահակյանին և Էրիկ Գասպարյանին
08 Ապրիլ, 2025 13:48