Սև ծովի փոթորկից տուժել է Բաթումին. հեղեղվել են քաղաքի փողոցները

Սև ծովի Աջարիայի ափին արդեն երկրորդ օրն է ուժգին փոթորիկ է մոլեգնում. Բաթումիի կենտրոնական փողոցները հեղեղված են, վնասվել են ենթակառուցվածքները:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»–ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտնում է տեղական «Բաթումելեբի» գործակալությունը։
«Փոթորիկը Սև ծովում հասնում է 4-5 բալի: Ուժեղ ալիքների հետևանքով վնասվել է Բաթումիի նոր բուլվարի ենթակառուցվածքը, հեղեղվել են քաղաքի կենտրոնական փողոցները, որոշ բաժանորդների էլեկտրաէներգիա չի մատակարարվում»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ականատեսները սոցցանցերում կադրեր են հրապարակում, որոնցում երևում է, թե ինչպես են ալիքները հասնում մոտակա բակերը՝ ոչնչացնելով ամեն ինչ իրենց ճանապարհին։ Վնասվել են նաև Քոբուլեթիի ենթակառուցվածքները: Սկսել են վերականգնման աշխատանքները։
28 Նոյեմբեր, 2023 00:45
548
Սև ծուխ՝ Սիքստինյան կապելլայից. Հռոմի Պապ չի ընտրվել
07 Մայիս, 2025 23:31
Երևան-Սևան ճանապարհին իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ
04 Մայիս, 2025 12:33
Ավտովթար՝ Պարույր Սևակի փողոցում․ կա տուժած
03 Մայիս, 2025 19:26
Ծովինար Խաչատրյանը նոր պաշտոնի է նշանակվել
21 Ապրիլ, 2025 17:37
Ծովինար Վարդանյանն ու ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարը քննարկել են ֆինանսական ոլորտի բարեփոխումներին առնչվող հարցեր
01 Ապրիլ, 2025 21:51
Կենսաթոշակային ֆոնդերը մեր ներդրումն են ապագայի համար․ Ծովինար Վարդանյան
16 Փետրվար, 2025 15:45
Առաջիկա ժամերին կանխատեսվում է ուժեղ G3 գեոմագնիսական փոթորիկ
15 Ապրիլ, 2025 22:56
Մարտի 23-ին Երկրի վրա ուժեղ մագնիսական փոթորիկ կարող է սկսվել
23 Մարտ, 2025 10:47
ԱՄՆ-ում փոթորիկների և տորնադոների պատճառով զոհերի թիվն ավելացել է
16 Մարտ, 2025 18:31