Ադրբեջանցի բլոգերը ալիևյան ռեժիմին մեղադրել է կողոպուտներ կազմակերպելու, շանտաժի ենթարկելու և զբոսաշրջիկներին շորթելու մեջ. լուսանկար

Ադրբեջանցի բլոգեր Մանաֆ Ջալիլզադեն Ալիևի ռեժիմին մեղադրել է կողոպուտներ կազմակերպելու, շանտաժի ենթարկելու և զբոսաշրջիկներին շորթելու մեջ։ Նրա խոսքով՝ ոստիկանները սեւ դիմակներով ներխուժում են մարդկանց տներ՝ նախապես իմանալով նրանց ունեցվածքի մասին, թալանում։
Նման դեպք է տեղի ունեցել նոյեմբերի 27-ին մի տարեց կնոջ հետ, որը գումար էր խնայում որդու մահվան տարելիցի համար։ Նրանից գողացել են 800 մանաթ (400 դոլար)։ Բլոգերը նաև զգուշացնում է զբոսաշրջիկներին, որ անվտանգության ծառայությունները հյուրանոցի սենյակներում թաքնված տեսախցիկներ են տեղադրում, մարդկանց ինտիմ լուսանկարներ են անում և շանտաժի միջոցով գումար են պահանջում նրանցից։
Բացի այդ, մի քանի օրվա ընթացքում խոշոր գումար է գողացվել Leo Bank-ի և Ադրբեջանի այլ բանկերի շահառուների հաշիվներից։
01 Դեկտեմբեր, 2023 17:44
673
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Խնածախի ուղղությամբ, բնակելի տան տանիք է վնասվել
08 Մայիս, 2025 17:42
Հայաստանն ու Ադրբեջանը փոխանակել են հրադադարի խախտումների վերաբերյալ տվյալները. factor.am
07 Մայիս, 2025 23:03
Եվրախորհրդարանը Թուրքիային կոչ է արել կառուցողական դեր խաղալ Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացում
07 Մայիս, 2025 18:18