Ըստ Պուտինի ստորագրած նոր հրամանագրի՝ ՌԴ ԶՈւ-ում ծառայողների թիվն ավելանում է շուրջ 170 հազարով

Հրապարակվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ստորագրած հրամանագիրը ՌԴ-ի զինված ուժերի թվաքանակի մասին։
Ըստ այդմ՝ ռուսական բանակում ծառայողների թիվը սահմանվում է 2 միլիոն 209 հազար 130 մարդ, այդ թվում՝ 1 միլիոն 320 հազար զինվորական։
Այսպիսով, նախկինի համեմատ, Ռուսաստանի զինված ուժերում ծառայողների քանակը ավելանում է շուրջ 170 հազար զինծառայողներով։
Ռուսաստանի պաշտպանության նախարարության պարզաբանմամբ՝ զինծառայողների թվաքանակի ավելացումն իրականացվում է փուլ առ փուլ՝ այն քաղաքացիների հաշվին, որոնք ցանկություն են հայտնում անցնել պայմանագրային զինվորական ծառայության:
Նշվում է, որ պարտադիր զինծառայության զորակոչի էական ավելացում չի նախատեսվում։ Պաշտպանական գերատեսչությունից հայտնել են, որ Ռուսաստանում զորահավաք ևս չի նախատեսվում:
03 Դեկտեմբեր, 2023 02:46
591
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Ռուսաստանի Դաշնություն
08 Մայիս, 2025 18:13
Հայաստանում ՌԴ դեսպանը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել
24 Ապրիլ, 2025 19:30
Սգում ենք հայ ժողովրդի հետ. ՀՀ-ում ՌԴ դեսպանություն
24 Ապրիլ, 2025 11:01
Գլխավոր դատախազությունը պահանջում է Գյուլագարակ համայնքի նախկին ղեկավարից բռնագանձել անշարժ գույքեր, դրամական միջոցներ
05 Մայիս, 2025 17:24
Էստոնիայում թվայնացումը տևել է 35 տարի, իսկ մենք ուզում ենք այսօր սկսել, վաղը ավարտել. վարչապետ (տեսանյութ)
30 Ապրիլ, 2025 13:12
Իրանն իր տարածքով է ճանապարհ տրամադրելու Ադրբեջանին դեպի Նախիջևան. Փեզեշքիանը՝ «Զանգեզուրի միջանցք»-ի մասին
28 Ապրիլ, 2025 12:35