2023 թվականի ընթացքում ՀՀ մարզիկները նվաճել են 426 մեդալ, ինչը 37 տոկոսով ավելի է նախորդ տարվանից

2023 թվականի ընթացքում մինչ այս պահը տարբեր մարզաձևեր ներկայացնող մեր մարզիկները, ընդհանուր առմամբ, նվաճել են 426 մեդալ, ինչը 37 տոկոսով ավելի է, քան նախորդ տարվա ռեկորդային արդյունքը:
315 մեդալ գրանցվել է Եվրոպայի առաջնություններում, 111 մեդալ՝ աշխարհի առաջնություններում: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այսօր կառավարությունում քննարկեցինք Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտների 2024-2030 թվականների զարգացման ռազմավարության նախագիծը»,- գրել է վարչապետը:
04 Դեկտեմբեր, 2023 19:15
866