
«Հարգելի ընդդիմություն, եթե դուք իրապես մտահոգ էիք ԼՂ ճակատագրով, պետք է ընդամենը մեկ բան անեիք՝ հզորացնեիք ՀՀ-ն»:
Այս մասին այսօր ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստի ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անուշ Քլոյնաը՝ դիմելով ընդդիմությանը:
«Ձեր կառավարման տարիներին իրական անկախության, ինքնիշխանության, ժողովրդավարության ամուր հիմքեր դնեիք: Դուք պետք է հզոր, զարգացած տնտեսություն ստեղծեիք, և մեր բյուջեն պետք է մի քանի անգամ գերազանցեր Ադրբեջանի պետական բյուջեից, այլ ոչ թե մեր ռազմավարական կարևորություն ունեցող բոլոր ռազմավարական օբյետները, ինչպես նաև հանքերը, ենթակառուցվածքները հանձնեիք ՌԴ-ին»,- ասաց Քլոյանը:
Պատգամավորը նաև նկատեց՝ դուք պետք է հզոր բանակ ստեղծեիք և մեր բանակի բյուջեն պետք է մի քանի անգամ մեծ լիներ Ադրբեջանի ռազմական բյուջեից, այլ ոչ թե կոնսերվայի բանկաները շարեիք սահմաններին և մեր երկիր բերեիք 1960, 70, 80 թվականների զենքեր:
«Դուք պետք է դեմոկատիան բարձր մակարդակի հասցնեիք, երկրում այնպիսի մթնոլորտ ստեղծեիք, որպեսզի մեր 1 միլոիոն քաղաքացիները չհեռանային երկրից, այսօր Ադրբեջանի բնակչությունը մեր երկրի բնակչությունից մի քանի անգամ մեծ է: Այս ամենը դուք պետք է անեիք նաև ԼՂ-ում: Դուք պետք է ծաղկեցնեիք, շենացնեիք, զարգացնեիք մեր գյուղերն ու քաղաքաները և մեր ԼՂ-ի բնակչությունը 200 հազարից էլ պիտի ավել լիներ: Եթե հզոր ՀՀ ունենային, ոչ ոք առավել ևս Ադրբեջանը մեզ հետ չէր խոսի ուժի, սպառնալիք, շանտաժի, թելադրանքի, պարտադրանքի, պատերազմի լեզվով, այլ ԼՂ բանակցությունները կնթանային միմիայն բանակցային սեղանի շուրջ: Եթե դուք իրապես մտահոգ եք ԼՂ բնակչության և ընդհանրապես ԼՂ հարցով դուք ընդամենը պետք է մի բան անեիք՝ հզորացնեիք ՀՀ-ն, որը Արցախի համար կդառնար ամուր թիկունք: դուք չունեք մտահոգություն ԼՂ բնակչության և ԼՂ-ի մասին, ձեր մտահոգությունը մեկն է՝ իշխանություն և փող»,- նշեց Անուշ Քլոյնաը: