ՊԵԿ-ը ներկայացրել է մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքերը. օդային ճանապարհով փորձ է արվել արտահանել առանց հայտարարագրման 25.000 ԱՄՆ դոլար, հայտնաբերվել է մոտ 31 գրամ կանեփ տեսակի թմրամիջոցին նմանվող դեղնականաչավուն զանգված, մաքսային հսկողությունից թաքցված 2800 տուփ ծխախոտի տեղափոխումը կանխվել է, քաղաքացին փորձել է տեղափոխել 521 կգ չհայտարարագրված ապրանքներ, մաքսային ծառայողները բացահայտել են 400 կգ քաշով չհայտարարագրված հագուստ և զարդատուփ: 

477