Մահացել է կինոռեժիսոր Սուրեն Բաբայանը
Մահացել է կինոռեժիսոր Սուրեն Բաբայանը:
Այս մասին տեղեկացրել է Հայաստանի կինոգործիչների միությունը:
«Քիչ առաջ, երկարատև հիվանդությունից հետո մահացել է հայկական կինոյի ամենայուրահատուկ ստեղծագործողներից՝ կինոռեժիսոր Սուրեն Բաբայանը:
Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում Սուրեն Բաբայանի ընտանիքի անդամներին, հարազատներին, մերձավորներին, գործընկերներին:
Հոգեհանգստի և հուղարկավորության մանրամասների մասին կհայտնենք լրացուցիչ»,- ասված է գրառման մեջ:
04 Դեկտեմբեր, 2023 21:41
1091