Չի կարող մարդու ճակատագիրը որոշող, մարդու հետագա կյանքի գործունեությունը որոշող փաստաթղթում՝ բարեվարքության զեկուցագրում, հրապարակվի բացահայտ սուտ պարունակող հոդված: Այս մասին Ազգային ժողովում իր ելույթում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:

 

«Մամուլի հրապարակումները, որ կարդում ես, վերջին շրջանի, մի քանի օրվա հրապարակումները կարդում ես, այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանի կոռուպցիոներների մի հստակ հատվածի կոռուպցիան վերացրել, կանխարգելել եք, մենք էլ հիմա դրանից խիստ մտահոգված ասում ենք՝ էլ հանկարծ չհամարձակվեք նման բան անել. այն, ինչ, տիկին Հարությունյան, ես ձեզ ասեմ իրականությունը: Ինձ համար մեծագույն խնդիր է, որ դուք, լինելով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ, ինքներդ խնդիր եք տեսնում, բայց ինքներդ հայտարարագրերում զետեղում եք, օրինակ, asekose.am կայքից հոդվածներ: Այն լրատվականները, որոնցից դուք բարեվարքության զեկույցներում հրապարակումներ եք անում,  ախր դրանք լրատվականներ չեն, դրանք չգիտեմ էլ ինչ չեն»,- ասաց պատգամավոր  Վահագն Ալեքսանյանը։

496