Իրանի «Հեղափոխության պահապանների» կորպուսը (ԻՀՊԿ) չորեքշաբթի առգրավել է մոտ 4,5 միլիոն լիտր վառելիք տեղափոխող երկու նավթատար՝ պնդելով, որ լցանավերը մաքսանենգ վառելիք են տեղափոխում․ հայտնում են իրանական լրատվամիջոցները։

Երկու նավերից մեկը փոխադրել է 2,28 միլիոն լիտր վառելիք, անձնակազմում եղել է 13 օտարերկրյա քաղաքացի: Երկրորդ նավը փոխադրել է 2,3 միլիոն լիտր վառելիք, իսկ անձնակազմում եղել է 21 օտարերկրացի։

420