Լարվածության սրման սկզբից Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 17 հազարը

Գազայի հատվածում լարվածության կտրուկ սրման սկզբից ի վեր զոհերի թիվը անկլավում գերազանցել է 17 հազարը։ Նման տվյալներ է ներկայացրել Պաղեստինի առողջապահության նախարարությունը։
«Հոկտեմբերի 7-ից Գազայի հատվածում իսրայելական ագրեսիայի սկզբից ի վեր 17177 մարդ դարձել է հրետակոծությունների և ռմբակոծությունների զոհ»,- ասվում է Պաղեստինի առողջապահության նախարարության հատուկ հայտարարության մեջ, որը մեջբերում է Al Hadath հեռուստաալիքը։
Նույն ժամանակահատվածում, ըստ գերատեսչության, անկլավում վիրավորվել է ավելի քան 46 հազար մարդ։
07 Դեկտեմբեր, 2023 21:16
340