Եգիպտոսում մեկնարկել են նախագահական ընտրությունները

Եգիպտոսի նախագահական ընտրություններում քվեարկության համար ընտրատեղամասերը բացվել են երկրի բոլոր նահանգներում՝ տեղական ժամանակով ժամը 09.00-ին:
Ընտրությունները տեղի կունենան երեք օրվա ընթացքում՝ դեկտեմբերի 10-ին, 11-ին և 12-ին։ Ընտրատեղամասերը կփակվեն 21.00-ին: Մոտ 67 միլիոն քաղաքացի քվեարկելու հնարավորություն ունեի։ Ընտրությունների ընթացքում ամբողջ հանրապետությունում կգործի 9376 ընտրատեղամաս։ Ընտրությունների ընթացքին հետևելու է 14 միջազգային կազմակերպություն, հաստատվել է 220 միջազգային դիտորդ։
Գործող նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսին առաջին փուլում կմրցի Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Հազեմ Օմարի, լիբերալ «Վաֆդ» կուսակցության ղեկավար Աբդել Սանադ Յամամի և Եգիպտոսի սոցիալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Ֆարիդ Զահրանի հետ:
10 Դեկտեմբեր, 2023 16:49
349