Մահացել է Քուվեյթի էմիրը
86 տարեկանում մահացել է Քուվեյթի էմիր շեյխ Նաուաֆ ալ-Ահմեդ ալ-Ջաբեր ալ-Սաբահը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Քուվեյթի պետական հեռուստատեսությունը, որը հեռարձակել է էմիրի գրասենյակի պաշտոնական հայտարարությունը։
Աղբյուրի համաձայն՝ Էմիրի գրասենյակի պետնախարար Մուհամմեդ Աբդուլլահ ալ-Մուբարաք աս-Սաբահը նոյեմբերի 29-ին հայտարարել էր միապետի հոսպիտալացման մասին։
Նրա հայտարարության համաձայն՝ շեյխ Նաուաֆի վիճակը կայուն էր, և նա ստանում էր անհրաժեշտ բուժօգնություն։
Քուվեյթի էմիրը գահ էր բարձրացել 2020 թվականի սեպտեմբերի 30-ին՝ իր խորթ եղբոր մահից հետո, ով երկիրը ղեկավարել էր 2006-ից 2020 թվականներին։
16 Դեկտեմբեր, 2023 19:08
1169
ՀՀ նախագահն ու Քուվեյթի դեսպանը քննարկել են մշակութային համագործակցության ընդլայնման հնարավորությունները
05 Փետրվար, 2026 18:28
ԲՏԱ նախարարը և Քուվեյթի դեսպանը քննարկել են համագործակցության հեռանկարները
25 Օգոստոս, 2025 20:23
Դեսպան Առաքելյանը և Քուվեյթի ՆԳ նախարարը քննարկել են ներքին գործերի բնագավառում համագործակցության հեռանկարները
21 Հուլիս, 2025 18:35