
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Քուվեյթում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան դոկտոր Արսեն Առաքելյանը հյուրընկալվել է Քուվեյթի Պետության վարչապետի առաջին տեղակալ, ներքին գործերի նախարար Շեյխ Ֆահադ Յուսուֆ Սաուդ ալ-Սաբահի կողմից։ Այս մասին տեղեկացնում են Քուվեյթում ՀՀ դեսպանությունից:
Դեսպան Առաքելյանը, շնորհակալություն հայտնելով քուվեյթյան կողմին տարիների ընթացքում արդյունավետ համագործակցության համար, ներկայացրել է հուլիսի 1-ից ՀՀ Կառավարության դեպի Հայաստանի Հանրապետություն առանց մուտքի վիզայի նոր ռեժիմի վերաբերյալ ընդունված որոշման մանրամասները։
Կողմերը նաև քննարկել են ներքին գործերի բնագավառում երկու բարեկամ երկրների միջև համագործակցության հեռանկարները, այդ ոլորտում իրավապայմանագրային դաշտն ընդլայնելուն և մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացմանն ուղղված հարցեր։