
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) նախագահ Ջիանի Ինֆանտինոն շնորհավորել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանին պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ, հաղորդում է ՀՖՖ-ի կայքը։
«Հարգելի՛ նախագահ,
Ընդունեք իմ ջերմ ողջույններն ու շնորհավորանքի անկեղծ խոսքերը ՀՖՖ նախագահի պաշտոնում Ձեր վերընտրվելու կապակցությամբ։
Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ձեր գործադրած բոլոր ջանքերի և աշխատանքի, Հայաստանում մեր մարզաձևի զարգացման ու նրա արժեքների տարածման գործում կարևոր ներդրման համար։
Ձեզ և Ձեր թիմին ուղարկում եմ իմ լավագույն մաղթանքները վերընտրման կապակցությամբ՝ ցանկանալով միայն հաջողություն գալիք մարտահրավերներում։
Հարգելի՛ նախագահ, անհամբերությամբ սպասում եմ մեր համատեղ աշխատանքի շարունակությանը՝ հանուն գալիք տարիներին Հայաստանում ֆուտբոլի զարգացման և ծաղկման։
Ջիանի Ինֆանտինո»։