Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի պատասխան խաղի տոմսերի վաճառքից Միլանի «Ինտերը» վաստակել է 14.7 միլիոն եվրո, հաղորդում է Corriere dello Sport-ը։

Խաղին ներկա է եղել 75,504 երկրպագու։ Սա Իտալիայում կայացած ֆուտբոլային խաղերի համար նոր ռեկորդ է։

Նախորդ ռեկորդը սահմանվել էր 2023 թվականին` կրկին Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում։ Այդ խաղում «Սան Սիրո» ստադիոնում «Ինտերը» հաղթել է «Միլանին» (1-0), իսկ տոմսերի վաճառքից ունեցել է 12,5 միլիոն եվրո եկամուտ:

«Ինտեր» – ՊՍԺ եզրափակիչը կանցկացվի մայիսի 31-ին՝ Մյունխենի «Ալյանց արենա» ստադիոնում։

380