Մոսկվայի իրավապահների կողմից կողոպուտի մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է Բագրատաշենի սահմանային անցակետում
Բագրատաշենի սահմանային անցակետում հունվարի 8-ին, ժամը 1.50-ին հայտնաբերվել և ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է տեղափոխվել 40-ամյա Արմեն Գ.-ն: Նա 2020 թ. ապրիլի 30-ից ՌԴ Մոսկվա քաղաքի ոստիկանության կողմից հետախուզվում էր կողոպուտի մեղադրանքով:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, խափանման միջոց չի ընտրվել:
Նշվում է, որ հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողը:
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
09 Հունվար, 2024 04:02
920
Ուժեղ հրդեհ Մոսկվայի մարզում. տեսանյութ
10 Սեպտեմբեր, 2025 14:08
Պայթյուն՝ Մոսկվայի Կենտրոնական մանկական հանրախանութում. կա 1 զոհ, 3 տուժած
24 Օգոստոս, 2025 14:47
Մոսկվայի օդանավակայանում ձերբակալվել է ադրբեջանցի պատգամավոր Ազեր Բադամովը
04 Մայիս, 2025 14:04
Շիրակի քրեական ոստիկանները հայտնաբերել են ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողին
13 Նոյեմբեր, 2025 18:23
Իրավապահները Տափերական գյուղում հրացաններ են հայտնաբերել
02 Օգոստոս, 2025 12:03
Ով է իրավապահների կողմից բերման ենթարկված հայտնի դերասանը
07 Փետրվար, 2025 23:00