Ուսանողական ընկերներով ավանդույթ ենք ձևավորել՝ բանակ մեկնողներին ճանապարհում ենք պարով․ զորակոչիկ

Զորակոչիկ Ռուբեն Խալափյանը կիսվել է ծառայության վերաբերյալ իր պատկերացումներով ու նաև ակնկալիքներով։
«Վստահ եմ՝ նոր միջավայրն իրականում շատ հետաքրքիր է լինելու. ուսումնասիրելու, սովորելու շատ բան կունենամ։
Որոշ չափով տեղյակ եմ բանակային կյանքին։ Երեք եղբայր ենք, առաջինը ես եմ գնում ծառայելու։
Հուսով եմ՝ ինձ լավ կդրսևորեմ, փոքր եղբայրներիս համար օրինակ կհանդիսանամ։ Ուսանողական ընկերներով ավանդույթ ենք ձևավորել՝ բանակ մեկնողներին ճանապարհում ենք պարով։
Այս անգամ տարածքային ստորաբաժանման բակում «Յարխուշտա» պարեցինք ինձ համար»,-ասել է նա։
11 Հունվար, 2024 01:05
1006