Դանիայում տեղի է ունեցել թագուհի Մարգրետե II-ի գահից հրաժարվելու արարողությունը։

Արարողությունը տեղի է ունեցել Կոպենհագենում Պետխորհրդի անդամների ներկայությամբ՝ նախարարների ժողովը միապետի նախագահությամբ։

Դանիական ավանդույթում թագադրում նախատեսված չէ: Նոր թագավորի պատվին Դանիայի մայրաքաղաքի նավահանգստում հրավառություն կհնչի՝ 3 անգամ 27 կրակոց 4 թնդանոթից, իսկ ուշ երեկոյան Կոպենհագենի «Տիվոլիի Այգիներ» զվարճանքների այգում հրավառությունների շոու կկազմակերպվի:

Մարգրետե թագուհին Դանիայի գահին էր 1972 թվականի հունվարի 14-ից։ Նա գահ էր բարձրացել հոր՝ Ֆրեդերիկ Իներորդ թագավորի մահից հետո։

Գահից հրաժարվելու մտադրության մասին նա հայտարարել էր դեռ 2023 թվականի Ամանորյա ելույթում։

655