
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հնդկաստանի Ազգային քննչական գործակալության կողմից Ջամմու և Քաշմիրի տարածքում Փահալգամի ահաբեկչական հարձակման հետաքննության ընթացքում պատրաստված նախնական զեկույցում մատնանշվում են օպերատիվ կապերը Պակիստանի միջգերատեսչական հետախուզության և «Լաշկար-է-Թայբա» ահաբեկչական խմբավորման միջև, որը կազմակերպել էր հարձակումը։
Araratnews.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է հնդկական NDTV հեռուստաալիքը՝ հղում անելով Ազգային անվտանգության ծառայության աղբյուրներին։
Ազգային անվտանգության գործակալության աղբյուրների համաձայն, Ջամմու և Քաշմիրում ահաբեկչական հարձակում իրականացնելու դավադրությունը մշակվել է «Լաշկար-է-Թայբա» խմբավորման զինյալների կողմից՝ բարձրաստիճան պաշտոնյաների հրահանգներով:
Աղբյուրները հայտնում են, որ ծրագիրը մշակվել է Պակիստանի «Լաշկար-է-Թայբա» խմբավորման գլխավոր գրասենյակում: