Ուկրաինայի իշխանությունները Ռուսաստանի հետ ռազմական հակամարտությունից կորուստները գնահատել են 1 տրիլիոն դոլար։ Այդ ցուցանիշը հայտնել է Ուկրաինայի նախագահի տնտեսական հարցերով խորհրդական Օլեգ Ուստենկոն։

«Ըստ Կիևի գնահատումների՝ խոսքը 750 միլիարդ դոլարի ուղղակի վնասի մասին է։ Կան նաև անուղղակի կորուստներ, որոնք կարող են այս թիվը բարձրացնել 1 տրիլիոնից»,- ասել է նա։

2022 թվականի հուլիսին Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը հայտարարել է, որ Ուկրաինան վերականգնելու համար անհրաժեշտ է 750 միլիարդ դոլար։ Նա ընդգծել է, որ կառավարությունը պատրաստում է էլեկտրոնային քարտեզ, որը կուցադրի երկրին հասցված բոլոր վնասները։ Նրա կարծիքով՝ վերականգնման հիմնական աղբյուրը «պետք է լինեն Ռուսաստանից և ռուս օլիգարխներից բռնագանձված հաշիվները»։

Միաժամանակ փետրվարի 1-ին Եվրոպական խորհուրդը հավանություն է տվել Եվրահանձնաժողովի առաջարկին՝ ռուսական սառեցված ակտիվներից ստացված եկամուտներն օգտագործել Ուկրաինային օգնությունը ֆինանսավորելու համար։ Բացի այդ, Եվրամիությունը որոշել է 50 միլիարդ եվրոյի չափով օգնություն հատկացնել Կիևին։

249