ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ հաստատվել է  Հայաստանի Հանրապետության արտաքին հետախուզության ծառայության տարբերանշանի ձևը:
 
Վարչապետի որոշմանը կից հավելվածում ներկայացված են  տարբերանշանի բաղադրիչները։ Դրանք են՝  Հայաստանի Հանրապետության դրոշի հերթական գույները, գլոբուսի տեսք ունեցող ցանցային գրաֆիկական պատկերը, տեսասևեռման գրաֆիկական պատկերը, աչքը, չափող թիրախի նշանացույցը, ութաթև արևները։
 
Ծառայության տարբերանշանը կլոր կապույտ երիզ է, որն իր մեջ է պարուրում գլոբուսի կլորություն ունեցող ցանցային գրաֆիկական գծապատկեր, որը գտնվում է տարբերանշանում իշխող դիրք ունեցող տեսասևեռման տպավորություն ստեղծող աչքի ներքո, որի կենտրոնում պատկերված է չափող թիրախի նշանացույց։ Կապույտ երիզը կլոր ցանցային գծապատկերից առանձնացված է Հայաստանի Հանրապետության պետական դրոշի գույները հաջորդականությամբ պատկերող ներքին եզրաշերտով։ Արտաքին կապույտ եզրաշերտի երկայնքով վերևի հատվածում նշված են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ», իսկ ստորին հատվածում՝ «ԱՐՏԱՔԻՆ ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» բառերը, որոնք միմյանցից բաժանվում են երկու ութաթև արևի պատկերներով, որոնք տեղակայված են հորիզոնական նույն գծի վրա՝ կլորի երկու կողմերում։ 

756