Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը հոկտեմբերի 16-ին կժամանի Երևան՝ մասնակցելու Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի անդամ պետությունների ղեկավարների 17-րդ համաժողովին (COP17)։

Լուրն Araratnews-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մելանյա Հարությունյանը։

Հիշեցնենք՝ ավելի վաղ Իրանի ԱԳՆ խոսնակ Իսմայիլ Բաղային հաստատել էր լուրն ասելով, որ նախագահի կարճատև այցը Երևան կկայանա ուրբաթ՝ հոկտեմբերի 16-ին՝ COP17-ի գագաթնաժողովին մասնակցելու համար։ Գագաթնաժողովի շրջանակներում նախատեսվում են քննարկումներ և մտքերի փոխանակում գագաթնաժողովին մասնակցող որոշ առաջնորդների հետ։

75