Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի անդամ Անդրանիկ Կարապետյանը Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության 89 կգ քաշայինների պայքարում երկամարտի 365 կգ արդյունքով զբաղեցրել է 5-րդ տեղը՝ դուրս մնալով մեդալային պայքարից, հաղորդում է Armsport.am–ը:

Պոկում վարժությունում գլխավերևում պահել է 170 կգ կշռող ծանրաձողը: Կարապետյանը հաջող է կատարել միայն առաջին մոտեցումը: Երկրորդ և երրորդ մոտեցումների համար Կարապետյանը պատվիրել է 175 կգ-ն, սակայն ձախողել է:

Պոկում վարժության փոքր ոսկե մեդալը նվաճել է բուլղարացի Կառլոս Նասարը՝ 176 կգ արդյունքով նաև երիտասարդների համաշխարհային ռեկորդ սահմանել:

Հրում վարժությունում Կարապետյանը դարձյալ միայն մեկ հաջող մոտեցում է կատարել՝ գլխավերևում պահելով 195 կգ կշռող ծանրաձողը:

Այս քաշային կարգում ԵԱ-ի չեմպիոնությունը երկրորդ տարին անընդմեջ նվաճել է բուլղարացի Կառլոս Նավասը՝ երկամարտի 391 կգ արդյունքով:

730