Թաքեր Կարլսոնը հայտնել է, որ Պուտինի հետ զրույցից հետո հարցազրույցի առաջարկ է արել ՄԹ նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնին` ի պատասխան իր հասցեին հնչած խոսքերի, սակայն վերջինս 1 մլն դոլար է պահանջել հարցազրույց տալու համար։

Կարլսոնը Ջոնսոնին անվանել է «մարդ, որը 2022 թվականին ԱՄՆ կառավարության հանձնարարությամբ իր ձեռքով» է տորպեդահարել ռուս-ուկրաինական խաղաղ պայմանավորվածությունները և այդ պատճառով էլ պատասխանատվություն է կրում հարյուր հազարավոր մարդկանց մահվան համար։

Հարցազրույցի ժամանակ ՌԴ նախագահը նշել է, որ Թուրքիայում խաղաղության շուրջ բանակցությունները ձախողվել են Բորիս Ջոնսոնի պատճառով, այս փաստարկման մասին խոսել է նաև Էրդողանը։

472