Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը կարևոր դեր է խաղացել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև 2022 թվականի գարնանը խաղաղության համաձայնագրի չեղարկման գործում։
Այս մասին ասվում է ռազմական պատմության պրոֆեսոր Ալեքսանդր Հիլի հոդվածում, որը հրապարակվել է բրիտանական բանակի պաշտոնական ամսագրի՝ «The British Army Review»-ի վերջին համարում, գրում է ТАСС-ը։
«Բորիս Ջոնսոնը լայնորեն համարվում է (և ոչ առանց հիմքի) 2022 թվականի գարնանը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության որևէ համաձայնագրի կանխման գործում կարևոր դեր խաղացած անձ», - նշվում է հոդվածում։
Հեղինակը նշում է, որ ռուսական շրջանակներում Ջոնսոնի գլխավորությամբ Լոնդոնի դիրքորոշումը շփոթեցնող է և երեսպաշտական՝ հաշվի առնելով ՆԱՏՕ-ի գործողությունները Հարավսլավիայում և Լիբիայում։