Զինծառայող Ավագ Զաքարյանի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել սպանության հատկանիշներով։ Այս մասին ասաց ՀՀ ՔԿ մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։

«Իրականացվում է ակտիվ նախաքննություն։ Հանգամանքների մասին տեղեկատվություն կհրապարակվի ավելի ուշ»,- նշեց Աբրահամյանը։

Հիշեցնենք` փետրվարի 24-ին՝ ժամը 17:55-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում (նախնական տվյալներով` հրազենային վիրավորման հետևանքով) մահացել է ՊՆ N զորամասի զինծառայող Ավագ Դանիելի Զաքարյանը։

 

 

 

414