Երևանի ավագանու նիստում կրքերը թեժացան, երբ  Նուարդ Վարդանյանը իր ելույթի ժամանակ միացրեց ձայնագրություն հիշեցնելու, թե նախկինում ծառերի փոխարինման գործընթացի վերաբերյալ ինչ է ասել  «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Քրիստինա Վարդանյանը, ով այդ ժամանակ միջամտեց տեղից:

Քաղաքապետը ձայնից զրկեց Քրիստինա Վարդանյանին երկրորդ անգամ կոպտերեն կանոնոկարգը խախտելու համար: 

 

«Մարդիկ ցանկանում են ի ցույց դնել, թե դուք ինչ եք խոսել ու ինչ եք խոսում հիմա, այնքան ցավոտ է դա ու այնքան դժվարընկալելի է, որ չեք կարողանում չընդհատել: Լռեք և լսեք ձեր իսկ խոսքը 2020 թվականին և հիմա ու բավ է մանիպուլացնեք և սուտ խոսեք»,- ասաց Տիգրան Ավինյանը:

 

Նուարդ Վարդանյանը դիմեց Քրիստինա Վարդանյանին. «Երբ մարդը, որևէ բան սխալ է անում և դիմացինը նրան փորձում է այդ սխալը ասել, մարդու մոտ առաջին ռեակցիան ագրեսիան է: Ես հասկանում եմ, որ  ձեր ռեակցիան ագրեսիվ է, դա բնական է, բայց ես ուզում եմ, որ իմ ելույթը չխանգարեք, քանի որ երբ դուք խոսում եք, ես չեմ խանգարում ձեզ»:

Նուարդ Վարդանյանը անդրադարձավ նաև «Մայր Հայաստան» խմբակցության անդամների ելույթներին. «Ամիսներ շարունակ, այստեղ լուռ նստած, հանդուրժում եմ բարբաջանքներ: Ես հարց ունեմ ձեզ, պարոնայք. դուք հայելու մեջ նայելուց, այստեղ խոսելուց, սեղաններին Արցախի մասին կենացներ ասելիս հիշու՞մ եք, թե ոնց եք Արցախին վերաբերվել, կամ ձեր քաղաքական հայրերը ոնց են վերաբերվել»: 

 

 

Մանրամասները տեսանյութում

 

 

 

 

844