Հովհաննիսյանը և Բազեյանը հաղթանակով են մեկնարկել բռնցքամարտի վարկանիշային մրցաշարում

Հայ բռնցքամարտիկները հաղթանակով են մեկնարկել Իտալիայում ընթացող օլիմպիական վարկանիշային մրցաշարում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցումային առաջին օրը ռինգ են դուրս եկել 57 կգ քաշային Արթուր Բազեյանն ու 80 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը:
Երկու բռնցքամարտիկներն էլ գրագետ մենամարտ են անցկացրել ու 5:0 հաշվով հաղթել իրենց մրցակիցներին: Բազեյանն առավելության է հասել շվեցարացի Սեյֆեդին Լետայիֆի նկատմամբ, իսկ Հովհաննիսյանն ուժեղ է եղել Կանադան ներկայացնող Կեվեն Բեասեջոուրից:
Հաջորդ մենամարտում Արթուր Բազեյանը ուժերը կչափի Պուերտո-Ռիկոյի ներկայացուցիչ Ժոզե Տիրադոյի հետ, իսկ Ռաֆայել Հովհաննիսյանը կմենամարտի բելգիացի Նոա Հաջիտի հետ:
Մարտի 4-ին` երեկոյան, իր առաջին մենամարտը կանցկացնի 54 կգ քաշային Տաթևիկ Խաչատրյանը: Մրցակիցը չիլիացի Դենիսե Բռավոն է:
05 Մարտ, 2024 00:19
1397
Իրենց պատկերացրած ջունգլիներում պարզապես վախկոտ ու արագավազ նապաստակներ են, որոնց վերջը բնականորեն կանխատեսելի է․ Հովհաննիսյան
10 Սեպտեմբեր, 2025 12:00
Որքան շատ եմ ճշմարտություն ասում ընդդիմադիր սրիկաների մասին, այնքան ուժգին են հարձակվում ստերով. Հովհաննիսյան
08 Սեպտեմբեր, 2025 14:18
Արհեստական բանականության այս դարաշրջանում էականը մարդու էմոցիոնալ ինտելեկտն է. Վահե Հովհաննիսյանի ուղերձը
01 Սեպտեմբեր, 2025 12:09
Արթուր Բազեյանը երկրորդ հաղթանակն է տարել Թաիլանդում ընթացող օլիմպիական վարկանիշային մրցաշարում
29 Մայիս, 2024 02:41
Ալբերտ Բազեյանի խափանման միջոցը փոխվել է
21 Մարտ, 2024 16:43
Բռնցքամարտիկ Արթուր Բազեյանը երկրորդ հաղթանակն է տոնել Եվրոպական խաղերում
27 Հունիս, 2023 21:36