Բռնցքամարտիկ Արթուր Բազեյանը երկրորդ հաղթանակն է տոնել Եվրոպական խաղերում

Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ Արթուր Բազեյանը երկրորդ հաղթանակը տոնեց Եվրոպական խաղերում:
Լեհաստանում ընթացող երրորդ Եվրոպական խաղերի բռնցքամարտի մրցաշարի 57 կգ քաշային կարգի երկրորդ մենամարտում Արթուր Բազեյանը մրցեց Լատվիան ներկայացնող Մատվեյս Պրոկուդինսի հետ և առավելության հասավ 4:0 հաշվով: Բազեյանը դուրս եկավ քառորդ եզրափակիչ: Կիսաեզրափակիչ դուրս գալու դեպքում Բազեյանը կնվաճի Օլիմպիական խաղերի ուղեգիր:
Եվրոպական խաղերին մասնակցում են 49 երկրի 7000-ից ավել մարզիկներ: Հայաստանն այս տարի ներկայացնում են 9 մարզաձևի 57 մարզիկներ:
27 Հունիս, 2023 21:36
1616
Կրթության և մշակութային իրավունքները՝ ՀՀ համընդհանուր պարբերական դիտարկման չորրորդ շրջանի զեկույցում
05 Մայիս, 2025 13:58
Ձերբակալված Արթուր Չախոյանն ազատ է արձակվել, կմնա հոսպիտալացված
30 Ապրիլ, 2025 19:43
Ուսումնասիրություն է սկսվել Նոր Նորք վարչական շրջանի միջադեպի առնչությամբ. ՄԻՊ
30 Ապրիլ, 2025 18:34
Արթուր Բազեյանը երկրորդ հաղթանակն է տարել Թաիլանդում ընթացող օլիմպիական վարկանիշային մրցաշարում
29 Մայիս, 2024 02:41
Ալբերտ Բազեյանի խափանման միջոցը փոխվել է
21 Մարտ, 2024 16:43
ԵԱ․ Բազեյանը, Բաչկովն ու Հովհաննիսյանը Եվրոպայի առաջնության եզրափակիչում են․ նրանք կպայքարեն ոսկու համար
30 Մայիս, 2022 15:34