Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ավարտվել է «2nd International Women’s Chess Championship Festival» շախմատի միջազգային մրցաշարը։

Կանանց միջազգային վարպետ Մարիամ Մկրտչյանը, չկրելով ոչ մի պարտություն, 9 հնարավորից վաստակել է 7 միավոր և կիսել 2-3-րդ հորիզոնականները։

Լրացուցիչ ցուցանիշներով լավագույն եռյակը ունեցավ հետևյալ տեսքը՝

1-ին տեղ՝ ՄՎ Անաստասիա Բոդնարուկ
2-րդ տեղ՝ ՄՎ Սումյա Սվամինաթան
3-րդ տեղ՝ ԿՄՎ Մարիամ Մկրտչյան

447