Լիլիթ Մկրտչյանն ու Մարիամ Մկրտչյանը հաղթել են 5-րդ տուրում․ շախմատի ԵԱ
Հունաստանի Հռոդոս կղզում ընթացող շախմատի կանանց Եվրոպայի 24-րդ առաջնության 5-րդ տուրում Լիլիթ Մկրտչյանը հաղթել է սերբուհի Տիյանա Մանդուրային, իսկ Մարիամ Մկրտչյանը՝ ֆրանսուհի Բեատրիս Բելյուրին։
Կանանց Հայաստանի հավաքականի առաջատար Էլինա Դանիելյանը ոչ-ոքի է խաղացել իսրայելցի Նոգա Օրիանի հետ, իսկ Սուսաննա Գաբոյանը պարտվել է Պոլին Գիշարին (Ֆրանսիա)։
Լիլիթ Մկրտչյանը 3,5 միավորով բաժանում է 21-41-րդ, Մարիամ Մկրտչյանը 3 միավորով` 42-73-րդ, Էլինա Դանիելյանն ու Սուսաննա Գաբոյանը 2,5 միավորով` 74-111-րդ տեղերը։
Եվրոպայի առաջնությունն անցկացվում է շվեյցարական մրցակարգով՝ 10 խաղափուլով: Ընդհանուր մրցանակային հիմնադրամը 60.000 եվրո է: ԵԱ-ն նաև ընտրական փուլ է կանանց աշխարհի գավաթի խաղարկության համար: Մասնակցության իրավունք կստանա առնվազն 10 շախմատիստուհի:
24 Ապրիլ, 2024 20:00
1525
Նարեկ Մկրտչյանը քննարկման է մասնակցել, ներկայացրել ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների օրակարգը, Հայաստանում առկա ներդրումային ներուժը
30 Հոկտեմբեր, 2026 09:51
Հայաստանում՝ Արքայազն Թալալի անվան միջազգային մրցանակաբաշխությունը․ բարեկամության և համագործակցության նոր հանգրվան. Մկրտչյան
29 Հոկտեմբեր, 2026 10:30
Ստեփանավանում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը կքվեարկի Արմեն Գրիգորյանի օգտին․ Արեն Մկրտչյան
28 Հոկտեմբեր, 2026 12:02