ԱՄՆ պաշտպանության նախարարությունը դեռ խորհուրդ չի տալիս նախագահ Ջո Բայդենին սկսել զորքերը դուրս բերել Իրաքից, այս մասին հայտարարել է ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության ղեկավար, գեներալ Մայքլ Կուրիլան։
«Ես խորհուրդ չեմ տա, քանի դեռ չկատարվեն այն պայմանները, որոնց դեպքում Իրաքը կարող է ինքնուրույն կռվել»,- ասել է նա՝ ելույթ ունենալով ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Զինված ծառայությունների հանձնաժողովի լսումների ժամանակ:

Նրա հետ համաձայնել է պաշտպանության նախարարի միջազգային անվտանգության հարցերով օգնական Սելեստ Վոլանդերը։

«Ես դա խորհուրդ չէի տա նույն պատճառով, ինչ պարոն Կուրիլան»,- ասել է նա:

Փետրվարին Իրաքի խորհրդարանը կոչ արեց շուտափույթ դուրս բերել օտարերկրյա զորքերը:

159