Չոր աչքի հիվանդությունն ամենատարածվածներից է: Այն հիմնականում կապված է արցունքաբեր թաղանթի անկայունության, աչքի մակերեսի բորբոքման հետ, նաև` երբ բավարար քանակությամբ արցունք չի առաջանում կամ արցունքի բաղադրությունը փոփոխված է, հայտնում է Առողջապահության նախարարությունը:

Այս հիվանդության տարածվածությունն աճում է տարիքի հետ:

Հիմնական նշաններն են ՝

 մշուշոտ տեսողություն

 աչքերի այրոց և ցավ

 կոնտակտային ոսպնյակներ կրելու դժվարություն

 օտար մարմնի զգացողություն

 կարմրություն

 կոպերի ասիմետրիա

 լուսավախություն:

Ինչ անել`

 խուսափել վնասակար գործոնների սրացումից,

 օգտագործել հավելյալ` «արհեստական արցունքի» կաթիլներ,

 բուժել աչքերի բորբոքումը և այն հիվանդությունները, ինչը բերում է չոր աչքի,

 հաճախ թարթել աչքերը համակարգիչ օգտագործելիս,

 առավոտյան և երեկոյան լվանալ աչքերը հատուկ փափկեցնող օճառներով և տաք ջրով:

449