Ծխախոտի օգտագործման դադարեցումը կարևորագույն քայլ է, ինչը նվազեցնում է սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման ռիսկը․ ԱՆ

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ծխելը սրտանոթային համակարգի հիվանդությունների առաջացման պատճառներից մեկն է: Այն մեծացնում է բազմաթիվ սրտանոթային համակարգի հիվանդությունների զարգացման ռիսկը, այդ թվում՝
աթերոսկլերոզ,
սրտամկանի ինֆարկտ,
ինսուլտ,
զարկերակային գերճնշում և այլն։
ՀՀ առողջապահության նախարարությունը հիշեցնում է․
ծխախոտի օգտագործման դադարեցումը կարևորագույն քայլ է, ինչը նվազեցնում է սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման ռիսկը։
Երկրորդային ծուխը ևս վտանգավոր է, որի ազդեցությունը մեծացնում է սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման ռիսկը նաև չծխողների մոտ:
Ընտրե՛ք առողջ ապրելակերպ, պաշտպանե՛ք Ձեր և Ձեր հարազատների առողջությունը։
20 Հունվար, 2025 14:39
693