Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հայաստանը ներկայացնող թենիսիստուհի Էլինա Ավանեսյանն ինստագրամի սթորի բաժնում արված գրառմամբ տեղեկացրել է, որ այս տարվա մարտին իր մոտ ախտորոշվել է մոնոնուկլեոզ հիվանդություն (սուր վիրուսային հիվանդություն է, որը բնորոշվում է տենդով), որի պատճառով ստիպված է կարիերայում դադար վերցնել։

Ավանեսյանն այս տարի ունեցել է նաև դաստակի և ուսի վնասվածքներ։ Նա շնորհակալություն է հայտնել ծանր ժամանակահատվածում իրեն աջակցություն ցուցաբերողներին։

191